Համաձայնություն՝ միջազգային դպրոցների կարգավիճակի շուրջ

17:36 • 19.03.09

Գործադիրի այսօրվա նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև Երևանի (Հայաստան) միջազգային դպրոցների կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։