NASA-ի տիեզերագնացները շարունակում են աշխատել բաղ տիեզերքում
Ամերիկացի տիեզերագնացներ Սթիվեն Սվոնսոնը և Ռիչարդ Առնոլդը վերադարձել են Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) բաց տիեզերքում աշխատելուց հետո։
Տիեզերագնացները տիեզերքում անցկացրել են վեց ու կես ժամ՝ իրականացնելով իրենց գլխավոր խնդիրը. նրանք արևային մարտկոց են տեղադրել ՄՏԿ-ի աջ կողի վրա։ Այդ մասին ասվում է NASA-ի պաշտոնական կայքում։
Նշենք, որ NASA-ի պաշտոնական կայքում 6,5 ժամ ուղիղ հեռարձակվել է տիեզերագնացների աշխատանքը բաց տիեզերքում։
ՄՏԿ-ի անձնակազմի անդամների երկրորդ աշխատանքային գործընթացը բաց տիեզերքում կկատարեն Սթիվեն Սվոնսոնը և Ջոզեֆ Ակաբան, ովքեր գտնվում են ՄՏԿ-ի Discovery տիեզերանավում։ Ինչպես հայտնի է, նրանց հանձնարարված է մի շարք աշխատանքներ կատարել P6 ֆերմայում և տեղադրել GPS ալիքահավաք «Կիբո» ճապոնական մոդուլի վրա։










