Sony Ericsson-ը կանխատեսում է հեռախոսների վաճառքի կտրուկ անկում
2009թ. առաջին կիսամյակում Sony Ericsson ընկերությունը ծրագրում է վաճառել մոտ 12 միլիոն բջջային հեռախոսներ։ Այս մասին հաղորդում է IDG News–ը։ Նախորդ տարվա առաջին կիսկամյակում վաճառվել էր ավելի քան 22 միլիոն բջջային հեռախոս։
Ընկերության ենթադրյալ վնասները 2009թ. առաջին եռամսյակում կկազմեն 340–390 միլիոն եվրո։ Մեկ տարի առաջ այս ընկերության շահույթը կազմել էր 133 միլիոն եվրո։
Ներկա պահին Sony Ericsson-ը բջջայինների վաճառքի ծավալով 5-րդ տեղում է։ 2008թ. ընկերությունը թողարկել էր 96,6 միլիոն հեռախոս։










