Բժշկական ուղվածությամբ ցուցահանդես Երևանում

17:19 • 24.03.09

LOGOS EXPO Center–ը Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական աջակցության աջակցությամբ «Մոսկվայի տուն» մշակույթային–բիզնես կենտրոնում ապրիլի 10–ից 13–ը կազմակերպում է «Առողջապահություն և EXPO ձևավորում 2009» ցուցահանդեսը։

Ինչպես ասված է ընկերության պաշտոնական կայքում, ցուցահանդեսը հիմնականում նախատեսված է բժշկական ստորաբաժանումների, գիտաշխատողների, պրակտիկա անցնող բժիշկների, ինչես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող ներդրողների և մասնագետների համար։

Ցուցահանդեսին մասնակից ընկերույթուններից ավելի քան 25% արտասահմանյան են լինելու։ Դրանց թվում են ցուցահանդեսի մշտական մասնակիցները՝ շվեյցարական «Տայկո» ընկերությունը, բժշկական դեղորայք արտադրող բելառուսական Բորիսովոյի գործարանը, ռուսական «Պոլիսան» և «Բժիշկ Նոնա» ընեկրությունները, իրանական «Արշիա Կոուն» ընկերությունը, ինչպես նաև վրացական «Բեթֆարմա» ընկերությունը։

Ցուցահանդեսն անցկացվելու է հետևյալ թեմատիկ բաժիններով՝ պրոֆիլակտիկ, կլինիկական բժշկություն, ատամնաբուժություն, մայրություն և մանկություն, հիգիենա և բուժիչ հանքային ջրեր։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև մաստեր–կլասներ, տեսացուցադրություններ, բուժիչ և կոսմետիկ պրոցեդուրաներ, դեմքի և մարմնի խնամքի ծրագիր, կլոր սեղաններ և սեմինարներ։