Բուենոս Այրեսում չաշխատող լուսարձակների պատճառով քաոս է առաջացել

10:50 • 26.03.09

Չորեքշաբթի Բուենոս Այրեսում տիրել է իսկական քաոս՝ քաղաքում չգործող ավելի քան 200 լուսարձակների պատճառով, որոնց անսարքությունը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային լուրջ պատահարների։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Արգենտինայի մայրաքաղաքի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին ներողություն է խնդրել քաղաքի բնակիչներից՝ որպես պատճառաբանություն բերելով լուսարձակների հին լինելը։