Աֆրիկայում գտել են աստերոիդի բեկորներ
Ամերիկացի գիտնականները Սուդանում գիտարշավի ժամանակ հայտնաբերել են փոքր աստերոիդի 47 բեկորներ, որն ընկել է Երկրագնդի վրա նախորդ տարվա հոկտեմբերին։ Այդ մասին հաղորդում է BBC-ին։
Տվյալ իրավիճակի առանձնահատկությունը նրանում է, որ աստերոիդն առաջին անգամ հայտնաբերել են այն ժամանակ, երբ այն շարժվում էր Երկրագնդի ուղղությամբ։
Ավտոմեքենայի չափերի տիեզերական մարմինը, որը կոչել են «օբեյկտ 2008 TC 3», բացահայտել են Արիզոնայի աստղադիտարանի աշխատակիցները։
Ըստ նախնական տվյալների՝ փոքր աստերոիդն ընդամենը մի քանի միլիոն տարեկան է։ Չի բացառվում, որ այն մասնատվել է ավելի մեծ տիեզերական մարմնից։










