Ինտերնետ-կապը Հայաստանում կվերականգնվի մոտակա ժամերին
Այսօր կեսօրից հետո Քարակերտում երկաթգծի վերանորոգման աշխատանքների ժամանակ վնասվել է օպտիկա-մանրաթելային մալուխը, ինչի հետևանքով Հայաստանի մի մասը զրկվել է ինտերնետ–կապից։
Ինչպես Tert.am-ին հայտնել է FiberNet Communications ընկերության մամուլի քարտուղար Միքայել Բալայանը, վնասվելու պատճառները դեռևս հայտնի չեն։
Մ.Բալայանը նշել է, որ ներկա պահին վերոնշյալ հատվածում տարվում են վերականգնողական աշխատանքներ, և սպասվում է, որ մի քանի ժամվա ընթացքում կապը կվերականգնվի։










