Առողջության համար օգտակար է ծախսել
Փողերը որպես թմրադեղ են ազդում մարդկային ուղեղի վրա. աշխատավարձի մասին նույնիսկ ամենահամարձակ ֆանտազիաները բարձրացնում են տրամադրությունը: Գիտնականները պարզել են, որ փողերի մասին մտքերը գործի են դնում ուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են հաճույքների համար:
Մարդկանց հատկապես դուր է գալիս գումարներ ծախսել ծանր ֆինանսական իրավիճակի պայմաններում, երբ գնողունակությունն ընկնում է: Այդ մասին հաղորդում է gzt.ru-ն` հղում անելով The Independent-ի վրա:
Եթե գիտնականների մի խումբ պարզել է, որ աշխատավարձի բարձրացումը դրականորեն է ազդում մարդկանց տրամադրության վրա, չնայած սղաճի, ապա գիտնականների մեկ այլ խումբ եկել է այն եզրակացության, որ ծայրահեղ տնտեսումը բացասաբար է ազդում առողջության վրա:
Եթե խանութամոլները հաճույք են ստանում անսահման ծախսերից, ապա ծայրահեղ տնտեսող մարդիկ հաճույք են ստանում խնայելուց` մեղադրելով իրենց նույնիսկ չնչին գնումներ կատարելու համար:










