Մարսում տարօրինակ ծածկույթ են լուսանկարել
NASA–ի մարսիական զոնդը Երկրագնդին է փոխանցել Մարս մոլորակում նկարահանված տարօրինակ մի լուսանկար։ Առաջին հայացքից Կարմիր մոլորակի այդ հատվածը (լայնությամբ մոտավորապես 1 կմ) ինչ-որ թավիշով է ծածկված։
Պատճառը նրանում է, որ ձմռանը Մարսի բևեռների մոտակայքում մակերեսի վրա սառում է ածխաթթուն՝ ստեղծելով յուրօրինակ մի ծածկույթ, որը գարնանը հալում է։ Սակայն սառած ածխաթթուն ունի մի հատկություն. այն չի հալում, այլ միանգամից անէանում է։
Սառույցի տակ կուտակված ածխաթթուն մակերևույթ է դուրս գալիս՝ իր հետ վերցնելով կարմիր փոշին։ Սառույցի սպիտակ մակերեսի վրա կարմիր փոշու արտանետումներն էլ ստեղծում են նման յուրօրինակ մի պատկեր։










