Nokia-ն ինքնուրույն կհավաքի հեռախոսները
Nokia ընկերությունը հրաժարվել է հեռախոսներ հավաքող ընկերությունների ծառայություններից: 2008թ. Nokia-ի հեռախոսների 17%-ը հավաքել են պայմանագրային հիմունքներով աշխատող այլ ընկերություններ: Nokia-ի գլխավոր գործընկերը թայվանական Foxconn, BYD, Elcoteq և Jabil Circuit ընկերություններն էին:
Nokia-ն դիմում էր պայմանագրերով աշխատող ընկերությունների օգնությանը, քանի որ իր արտադրակական հզորությունները չէին բավարարում բջջային հեռախոսների աճող պահանջարկը: Սակայն համաշխարհային ճգնաժամի պատճառով հեռախոսների վաճառքները կտրուկ նվազեցին: Այս տարի թայվանական ընկերությունները Nokia-ից շուրջ 5 մլրդ դոլար չեն ստանա:










