Արմեն Թախտաջյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հրամանգիր է ստորագրել բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների, երկարամյա և բեղմնավոր գիտական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմեն Թախտաջյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին։










