Հայտնաբերվել են հսկայական առյուծների մնացորդներ
Ժամանակակից առյուծների նախահայրերի մնացորդները, որոնք գրեթե երկու անգամ ավելի մեծ են եղել այսօրվա «կենդանիների արքայից», հայտնաբերել են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները։
Ինչպես հաղորդում է RussiaNewsReport.ru-ն, նախնադարյան առյուծների մոտ ամեն ինչ, այդ թվում նաև գլուխը, ողնաշարը, ոչ միայն մեծ էր, այլև ավելի ամուր։ Բացի այդ, նախնադարյան առյուծները բնակվել են ոչ միայն մեր մոլորակի տաք շրջաններում, այլև համեմատաբար սառը։
Հսկայական առյուծները բնակվել են Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի տարածքում մոտավորապես 13 հազ. տարի առաջ։










