Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի հիմնական պատճառը
Միացյալ Նահանգների գիտնականները բացահայտման հեղինակ են դարձել։ Պարզվում է, որ քաղցկեղային ուռուցքների առաջացման և զարգացման գործընթացի մեղավորն է ընդամենը մեկ գեն, որի պատճառով էլ քիմիական մեթոդներով բուժման դեպքում բոլոր ջանքերն ապարդյուն են դառնում։
Գիտնականների խումբը պարզել է, որ կրծքի քաղցկեղ ունեցող կանանց մոտ առկա է MTDH փոփոխված գենը, որն օգնում է քաղցկեղային բջիջներին կպնել տարբեր օրգանների արյունատար անոթներին։ Գիտնականները կարծում են, որ այդ գենը կարող է վճռորոշ դեր խաղալ և այլ քաղցկեղների դեպքում։
Ցավոք, մինչ այժմ հայտնաբերված չեն այն դեղօրայքները, որոնք կարող են դադարեցնել քաղցկեղի զարգացումը, սակայն դեղագործները տվյալ հայտնագործությունից հետո աշխատանքի նոր դաշտ կունենան։










