Ամերիկայում Մարսից օրգանիզմներ են հայտնաբերվել

16:17 • 08.04.09

Լատինական Ամերիկայի Սոկոմպա հրաբուխի գագաթին հայտնաբերվլ են մարսիական միկրոօրգանիզմներ և բազմաբջիջներ։ Այս վայրում կյանքի պայմանները նման են Մարս մոլորակի մակերեսին առկա պայմաններին։

Միկրոօրգանիզմների գոյությունը սատարում են ցածր ճնշման մթնոլորտը,
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, ջրի տաք գոլորշու, մեթանի և ածխաթթու գազի ներոսքը։

Գիտնականները կարծում են, որ նշված օրգանիզմները կարող են այստեղ բերված լինել քամու կամ այլ օրգանիզմների միջոցով։ Այս մասին գրում է GEO հանդեսը։