Sony Ericsson Idou հեռահամահաղորդակցիչը կհայտնվի վաճառքում հոկտեմբերին

12:25 • 09.04.09

Sony Ericsson Idou հեռահամահաղորդակցիչը, որի թողարկման մասին հայտարարել էին MWC 2009 փետրվարի ցուցահանդեսին, կհայտնվի վաճառքում ընթացիկ տարվա հոկտեմբերին։ Ծայրահեղ դեպքում վերջինիս թողարկումը կկայանա նոյեմբեր ամսին։ Այդ մասին հաղորդում է Compulenta.ru-ն։

Հեռահամահաղորդակցիչը զինված է ավտոֆոկուս ունեցող 12,4 մեգապիկսելային տեսախցիկով, քսենոնային լուսարձակով և պաշտպանիչ շերտով, ունի 3,5-դյումանոց սենսորային էկրան, GPS ընդունիչ, Wi-Fi, M2 ձևաչափի հիշողության քարտերի հարմարանք, ինչպես նաև fast-port։