Կինը սիրահարվում է ոչ թե առաջին, այլ 6–րդ հայացքից

13:05 • 11.09.10

Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ կինը սիրահարվում է ոչ թե առաջին, այլ 6–րդ հայացքից։ Այս մասին հայտնում է profinews.com-ը։

Ըստ գիտնականների, կինն ընդամենը 45 վայրկյանում կարող է որոշել՝ տղամարդն իրեն համապատասխանո՞ւմ է, թե ոչ։ 45 վայրկյան տևող շփումից հետո կինը կարող է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում տղամարդը, և արժե՞ արդյոք շարունակել նրա հետ շփումը։

Հետազոտողները վստահեցնում են, որ կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղամարդու աչքերի գույնին և աչքերի մեջ արտացոլվող ինտելեկտին։

Դրանից հետո գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գնահատում են տղամարդու արտաքին տեսքը՝ որքան կոկիկ է հագնված, և կրո՞ւմ է արդյոք ամուսնական մատանի, ինչին հաջորդում է սանրվածքի ուսումնասիրությունը։

Եվ վերջապես, գիտնականների կարծիքով, կանայք գնահատում են տղամարդկանց ձեռքերը, կոշիկները, քայլվածքն ու ժեստերը, ինչպես նաև հասարակության մեջ նրանց պահվածքը։

Կինը սիրահարվում է ոչ թե առաջին, այլ 6–րդ հայացքից