Մոզամբիկում չեղյալ է համարվել SMS հաղորդագրությունների արգելքը
Մոզամբիկի իշխանությունները չեղյալ են համարել SMS հաղորդագրություններ ուղարկելու արգելքը, որը սահմանվել էր այն բանից հետո, ինչ պարզվել էր, որ զանգվածային բողոքներն ընդդեմ մթերքի թանկացման կազմակերպվել էին SMS հաղորդագրությունների օգնությամբ։ Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։
Ավելի վաղ այս ամիս 13 մարդ մահացել էր և հարյուրավորները տուժել էին ինքնաբուխ հանրահավաքների ընթացքում, որոնք հանգեցրել էին ոստիկանության հետ բախման։ Երկրի իշխանությունները Մոզամբիկում գործող բջջային երկու օպերատորներին հանձնարարել էին փակել իրենց SMS-ծառայությունները։










