Հայաստանում ինտերնետի խնդիր չկա. վթարը վերացվել է
Հայաստանում այս պահին ինտերնետ հասանելիության խնդիր չկա, Վրաստանում տեղի ունեցած օպտիկամանրաթելային մալուխի վթարի հետևանքները վերացվել են։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին «Արմինկո» ընկերությունից։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան Վրաստանում տեղի էր ունեցել օպտիկամանրաթելային մալուխի վթար, ինչի հետևանքով Հայաստանի ինտերնետի բաժանորդների մի մասը զրկվել էին կապից, մյուսների մոտ ինտերնետի արագության նվազում էր նկատվել։










