Ամերիկացիները ռոբոտների սովորեցրել են խաբել միմյանց, մոտ ապագայում նաև՝ մարդկանց

16:37 • 13.09.10

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը ներկայացրել է ռոբոտի մի նախատիպ, որը կարող է շփոթմունքի մեջ գցել այլ ռոբոտներին. ռոբոտը խաբում է իր թշնամի ռոբոտին` նրան սխալ հետքերով տանելով, ապա թաքնվում է, որպեսզի չբռնվի: Իրենց ալգորիթմները ստուգելու համար գիտնականները 20 փորձ են իրականացրել երկու կիբորգների մասնակցությամբ:

Փորձերի ժամանակ, մի ռոբոտ, օրինակ, կանխամտածված կարմիր թասակ է գցում գետնին` հակառակորդին ստիպելով մտածել, որ ինքը թաքնված է միջանցքում, մինչդեռ նա իրականում թաքնված է արկղի մեջ` հակառակորդի քթի տակ:
Թաքնվող ռոբոտը կարողացել է խաբել իրեն փնտրողին` փորձերի 75% դեպքերում:
Չնայած արդյունքների անկատարությանը` փորձերը ցույց են տվել, որ այդ ալգորիթմները կարող են կիրառվել նաև իրական պայմաններում՝ մարդկանց խաբելու նպատակով։

Փորձարարական այդ աշխատանքները ֆիանանսավորել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի գիտահետազոտական գրասենյակը։ Այդուհանդերձ, ռոբոտներին նախատեսում են օգտագործել ոչ միայն ռազմական ոլորտում, այլև այլ ոլորտներում՝ օրինակ, փրկարարական աշխատանքների ժամանակ: Այս վերջին դեպքում, սակայն, ռոբոտները հավանաբար պետք է կարողանան նաև ստել` խուճապի մեջ գտնվողին հանգստացնելու համար և նրա վստահությունը ստանալու հաամր։

Իսկ ռազմական գործողությունների ժամանակ դրանք կարող են թաքնվել ` շփոթմունքի մեջ գցելով թշնամուն, փրկվել ոչնչացումից և պահպանել անհրաժեշտ ինֆորմացիան:

Ամերիկացիները ռոբոտների սովորեցրել են խաբել միմյանց, մոտ ապագայում նաև՝ մարդկանց