Գիտնականները ստեղծել են մարդու արհեստական մաշկ

18:01 • 13.09.10

Բերքլիի համալսարանի գիտնականները մշակել են մարդկային զգայունությամբ օժտված արհեստական մաշկ, որը նույնքան զգայուն է, որքան մարդու մաշկը, կարող է զգալ շոշափման ուժգնությունն ու տեղը։

Այս նոր տեխնոլոգիան նախատեսվում է կիրառել ռոբոտների պատրաստման և նոր սերնդի պրոթեզների ստեղծման նպատակով։
«Մեր նպատակն է այնպիսի նյութ ստանալ, որը կաշխատի ինչպես մարդկային մաշկը, այսինքն՝ կկարողանա զգալ և շոշափել օբյեկտները։ Եթե ցանկանանք, որ ռոբոտը, օրինակ, մեզ բաժակ փոխանցի, վստահ լինենք, որ այդ ընթացքում նա չի ջարդի բաժակը»:

Հիշեցնենք, որ էլեկտրոնային մաշկի մշակումը վաղուց է իրականացվում, մեծամասամբ, գիտնականները մինչև այժմ օգտագործել են առաձգական պոլիմերային կիսահաղորդիչ նյութեր, բայց դրանք ունեին լուրջ թերություն` էներգիայի մեծ ծախս:
Այս համալսարանի գիտնակաները հաղթահարել են նաև այդ թերությունը։

Գիտնականները ստեղծել են մարդու արհեստական մաշկ