Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը բլոգ է բացել

20:37 • 14.09.10

Մեծ Բրիտանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը Հայաստանում առաջին դեսպանն է, ով բացել է իր անձնական բլոգը: Ինչպես հաղորդում է դեսպանատունը, իր բլոգերում դեսպանը կխոսի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և բազում այլ թեմաների շուրջ իր տպավորությունների ու մտքերի մասին։

Չարլզ Լոնսդեյլի առաջին բլոգը կարելի է կարդալ http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/entry/a_small_british_corner_in հասցեում։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը բլոգ է բացել