Հայերենն Ուկրաինայում կդառնա ռեգիոնալ լեզու

17:46 • 14.09.10

«Ուկրաինայի լեզուների մասին» օրենքի նախագծում, որը պատրաստել է Ռեգիոնների կուսակցությունը և շուտով կներկայացնի Գերագույն ռադային, թվարկվում է 16 լեզու, որոնք կարող են համարվել ռեգիոնալ։ Այդ մասին տեղեկացնում է Analitica.at.ua կայքը։
Այդ լեզուներն են բելառուսերենը, բուլղարերենը, հայերենը, գերմաներենը, մոլդավերենը, ռուսերենը և այլն։

Նշենք, որ օրինագիծը թույլ է տալիս բոլոր մակարդակների տեղական խորհուրդներին ներմուծել ռեգիոնալ լեզուներ։ Դա թույլատրվելու է այն դեպքում, եթե տվյալ լեզուն կրողների թիվը կազմում է տվյալ տարածքի բնակչության առնվազն 10%–ը, իսկ եթե, այդուհանդերձ, լեզուն կրողների թիվը 10%–ից պակաս լինի, ապա այդ խնդիրը լուծում կստանա տեղական խորհրդի որոշմամբ։

Հայերենն Ուկրաինայում կդառնա ռեգիոնալ լեզու