Ամուր ձեռսեղմումը երկար կյանքի վկայություն է
Ամուր ձեռքսեղմումը երկար և առողջ կյանքի վկայությունն է։ Նման կարծիք են հայտնել Լոնդոնի բժշկական հետազոտական խորհրդի մի խումբ գիտնականներ։
Ուսումնասիրությունը կատարվել է 60 և ավելի բարձր տարիքի շուրջ 50 հազար մարդկանց շրջանում, ովքեր ապրել են հարազատներից առանձին և չեն տեղավորվել ծերանոցներում կամ հիվանդանոցներում։
Պարզվել է, որ թույլ ձեռքսեղմումով մարդկանց մոտ մահանալու ռիսկը 67 %–ով ավելի բարձր է, քան ավելի ամուր ձեռքսեղմում ունեցող տարեկիցների մոտ։










