Վրաստանի հայազգի աշակերտները կստանան երկլեզու դասագրքեր
Վրաստանում առաջին անգամ հրատարակվել են երկրում ապրող ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքեր։ Trend-ին Վրաստանի կրթության նախարարությունից հայտնել են, որ դասագրքերում նյութի միայն 35 տոկոսն է վրացերեն, մնացածը ազգային փոքրամասնությունների լեզուներով է։
Դասագրքերը հրատարակվել են Վրաստանի հայկական, ռուսական և ադրբեջանական դպրոցների համար։ Ընդհանուր առմամբ թարգմանվել են պատմության և աշխարհագրության դասագրքերը 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար։ Դրանք անվճար կտրամադրվեն աշակերտներին։










