Որո՞նք են հղի կանանց մահացության հիմնական պատճառները. հրապարակվել է հերթական զեկույցը

19:38 • 16.09.10

Հղիության հետ կապված պատճառներով աշխարհում կանանց մահացության թվի նվազում է արձանագրվել, սակայն ամեն օր դեռ 1000 կին է մահանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական և բնակչության հիմնադրամների և Համաշխարհային բանկի հրապարակված «Մանկական մահացության միտումները» նոր զեկույցի համաձայն՝ աշխարհում հղիության և ծննդաբերության ընթացքում առաջացող բարդություններից մահացող կանանց թիվը նվազել է 34 տոկոսով՝ 1990թ. գրացված 546 000 հազար դեպքից 2008թ. հասնելով 358 000-ի։

Ըստ զեկույցի՝ կանանց մահացության կրճատման ցուցանիշը սահմանվածի կեսից էլ քիչ է Հազարամյակի զարգացման նպատակների մայրական մահացության թիրախին հասնելու համար, որի համաձայն՝ 1990-2015թթ. մայրական մահացության ցուցանիշը պետք է կրճատվի 75 տոկոսով։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ցուցանիշը տարեկան կրճատվի 5.5 տոկոսով՝ այսօրվա 2.3 տոկոսի փոխարեն։

Հղի կանայք մահանում են հիմնականում ծննդաբերությանը հաջորդող արյունահոսությունից, վարակներից, զարկերակային գերճնշումից և ոչ անվտանգ պայմաններում կատարված աբորտներից։

Հղիության հետ կապված բարդություններից մահացության ցուցանիշը զարգացող երկրների կանանց շրջանում 36 անգամ ավելի բարձր է, քան զարգացած երկրների կանանց մոտ։

Որո՞նք են հղի կանանց մահացության հիմնական պատճառները. հրապարակվել է հերթական զեկույցը