Մոսկվան չի կարողացել իր «մայր բուհը» խցկել աշխարհի լավագույն 200 բուհերի ցանկը
The Times պարբերականի կազմած աշխարհի առաջատար 200 բուհերի վարկանշային աղյուսակում ոչ մի ռուսական բուհ չի ընդգրկվել։ Ընդ որում՝ վարկանիշը կազմողների դիրքորոշման վրա չեն ազդել անգամ Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի՝ այդ հարցի շուրջ իրենց հետ վերջերս անցկացրած բանակցությունները։
Փոխարենը МГУ–ն ներառվել է iPhone–ի ներդիրի մեջ, որտեղ տեղադրված են աշխարհի 400 բուհերի տվյալներ։
Վարկանշային աղյուսակում ռուսական բուհերի, այդ թվում՝ QS World University Rankings այլընտրանքային աղյուսակում 93–րդ տեղը զբաղեցնող МГУ–ի բացակայությունը «Ведомости»-ի խնդրանքով մեկնաբանել է աշխարհի համալսարանների Times Higher Education վարկանիշի խմբագիր Ֆիլ Բեյթին։
Նա ընդունել է, որ Մոսկվայի պետական համալսարանի սարքավորումները և շենքը, որտեղ անցկացվում են համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ, իրոք գնահատելի են, բայց The Times–ի ցուցակում ընդգրկված են աշխարհի 200 լավագույն համալսարանները, ինչը կազմում է համաշխարհային բուհերի մոտ 1%–ը։










