Գոմեշի միսն անվտանգ է` վստահեցնում է մասնագետը
Հայաստան գոմեշի միս ներկրվում է Հնդկաստանում գործող 5 ընկերություններից, որոնցից մեկը նախկինում թերություններ է ունեցել, իսկ այժմ վերացրել է։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը՝ նշելով, որ Հայաստան ներկրվող կենդանական ծագման բոլոր մթերքները, նախքան մաքսազերծվելը, ենթարկվում են լաբորատոր հետազոտության։
«Եթե պարզվեց, որ սննդամթերքը վտանգավոր է, այն հետ է ուղարկվում։ Առանց համապատասխան հետազոտության մաքսային մարմինները մաքսազերծում չեն իրականացնում»,- հավատացրեց Բաղյանը։
Նշենք, որ ներկրվող գոմեշի միսն օգտագործվում է երշիկի պատրաստման նպատակով։










