Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվում
Հաշվի առնելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի շուրջ ընթացող ակտիվ քննարկումները, ինչպես նաև քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների հնչեցրած կարծիքները՝ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ։ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի փոխանցմամբ՝ խումբը ստեղծվում է Հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:
«Շահագրգիռ կազմակերպությունների և անհատների ընդգրկմամբ ներկայացուցչական խումբը, կարծում ենք, կնպաստի առկա խնդրիների առավել համակողմանի քննարկմանը»,- ասել է Արմեն Արզումանյանը:










