ԱԺ-ում լսումներ են կազմակերպվում հեռուստալիցենզիաների գնի, կենսաթոշակների հարցի վերաբերյալ

13:56 • 18.09.10

Սեպտեմբերի 22–ին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ, որոնց թեման 2010 թ. հունիսի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծն է` կից օրինագծերի փաթեթով:

Ինչպես հաղորդում են ԱԺ-ից, սեպտեմբերի 23–ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում են խորհրդարանական լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն արդեն ընդունել է, սահմանում է հեռուստահեռարձակման լիցենզիաների համար վճարվելիք գումարների չափը։
 

ԱԺ-ում լսումներ են կազմակերպվում հեռուստալիցենզիաների գնի, կենսաթոշակների հարցի վերաբերյալ