Հայտնաբերվել են սարդեր, որոնք ռեկորդային չափերի սարդոստայն են հյուսում

14:21 • 18.09.10

Գիտնականները Մադագասկարում հայտնաբերել են գիտությանն անհայտ սարդերի տեսակ, որոնք կարող են ռեկորդային չափերի սարդոստայն հյուսել՝ մինչև 2,8 քառ. մ, ընդ որում՝ առանձին թելերը կարող են հասնել 25 մ երկարության։

Սարդոստայնը հյուսվում է չափազանց ամուր կենսաբանական նյութից, որը մինչև այժմ անհայտ էր գիտնականներին։ Սարդն իր ոստայնները տարածում է արագահոս լեռնային գետերի վրա` երբեմն հատելով դրանք։ Սարդերն այնքան մեծ են, որ կարող են օրական 30 միջատ ուտել։

Այժմ գիտնականներին մնում է պարզել, թե ինչպես է Դարվինի սարդերին հաջողվում երբեմն մի քանի մետր լայնությամբ ոստայններ հյուսել հոսող ջրերի վրայով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։

Հայտնաբերվել են սարդեր, որոնք ռեկորդային չափերի սարդոստայն են հյուսում