Ապագայի ավտոմեքենաները ինքնուրույն կհաղորդեն ՃՏՊ–ի մասին և շտապօգնություն կկանչեն
Շուտով ավտոմեքենաները «կսովորեն» փրկարար ծառայություններին ինքնուրույն ազդանշան ուղարկել իրենց հետ տեղի ունեցած վթարի մասին, իր գտնվելու վայրի ու այն մասին, թե որքան լուրջ է վթարը, քանի վիրավոր կա և այլն։ Այսպիսի կանխատեսում են հնչեցրել բրիտանացի գիտնականները «Ապագայի աշխարհը» խորագրով գիտաժողովում։
Գիտնականների խոսքով՝ մոտ ապագայում միկրոսկոպիկ հաղորդիչների և պրոցեսորների ներմուծման շնորհիվ մարդու շրջակա միջավայրը լուրջ փոփոխությունների կարող է ենթարկվել։
Ավտոմեքենան, ամենայն հավանականությամբ, կդառնա մարդու տրամադրության տակ գտնվող իրերից ամենահամակարգչայնացվածը։
Մեքենաներն օրեցօր հագեցվում են էլեկտրոնային նոր սարքավորումներով, որոնք կատարում են մարդու գործառույթները։
Գիտնականների կարծիքով՝ համակարգիչների օրեցօր ընդլայնվող գործածությունը ավելի անվտանգ ու էկոլոգիապես մաքուր կդարձնի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է Korrespondent–ը։










