Բրիտանուհին սխալմամբ 21 հազար մարդ է հրավիրել իր ծննդյան տարեդարձին
Բրիտանուհի Ռեբեկա Ջավելյուն զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է իր 15-րդ տարեդարձին հյուրեր հրավիրել Facebook–ի միջոցով և սխալմամբ հրավերը հասցեագրել է բոլոր ցանկացողներին. արդյունքում՝ ծննդյան տոնին 21 հազար մարդ է հրավիրվել։
Ինչպես հայտնում է The Telegraph–ը, Ռեբեկան հրավերի մեջ նշել է իր հասցեն ու հեռախոսահամարը, այնպես որ 15 հոգու փոխարեն հազարավոր հյուրեր ունենալու հեռանկարը շատ իրական է դարձել։
Աղջիկն արդեն չեղյալ է համարել հոկտեմբերի 7–ին նշանակած երեկույթը, սակայն Facebook–ի «հրավիրված» օգտատերերից շատերը կարող էին, այդուհանդերձ, գալ, հետևաբար ոստիկանությունը աղջկա տան մոտ պարեկային հսկողություն է սահմանել։










