Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը Ռուսաստանում հասել է 480–ի
Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը ՌԴ–ում հասել է 480–ի։ Այս մասին, РИА Новости–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ գլխավոր սանիտարային բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
Նշենք, որ Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով, ուղեկցվում է տենդով, ուղեղի թաղանթի բորբոքումով, լիմֆադեոպատիայով։
Այս վիրուսի հանդեպ նախատրամադրվածություն ունեն առաջին հերթին թռչունները, մարդիկ և կաթնասուն կենդանիները։
Ռուսաստանում այս հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ շաբաթ առաջ 386 էր, իսկ այժմ՝ 480։ Վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 11–ին, իսկ հիվանդության զարգացման գագաթնակետը եղել է օգոստոսի 16–22–ը։ Հիվանդության դեպքերից 26–ն անցել են ծանր կլինիկական պայմաններում, 353–ը՝ միջին, 92–ը՝ թեթև։










