Մադրիդի ավտոբուսների ուղևորները կօգտվեն անվճար Wi-Fi ինտերնետից

19:17 • 23.09.10

Մադրիդի հասարակական տրանսպորտի ընկերությունը քաղաքային ավտոբուսները «կզինի» իտերնետին անլար և անվճար միացման ցանցով։

Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ–ները, համապատասխան սարքավորումներով առայժմ նախատեսվում է «զինել» Մադրիդի 2000–ից ավելի ավտոբուսների 60%–ը։

2011թ. ապրիլին, ընկերությունը մտադիր է նորացնել ավտոբուսների շարժկազմը։ Նոր ավտոբուսների մեջ տեղադրված կլինեն Wi-Fi–ի համար նախատեսված սարքավորումներ։ Այս մասին հաղորդում է Радио Маяк–ը։

Ավտոբուսներում ինտերնետից օգտվելու համար բավական է լինելու ձեռքի տակ ունենալ notebook, հեռախոս կամ 3G համակարգով iPad։ Վայրկյանում 256 կիլոբայթ արագությունը թեև թույլ չի տա ֆիլմեր կամ երաժշտություն բեռնել, բայց հնարավորություն կտա ուղևորներին ստուգել իրենց էլեկտրոնային փոստը, թերթ կարդալ կամ գնումներ կատարել ինտերնետային խանութներից։

Իսկ notebook –ի կամ հեռախոսի մեջ անվճար հավելված բեռնելու միջոցով ուղևորները կարող են ճշտել իրենց գտնվելու վայրը, հաջորդ կանգառը, ստուգել ավտոբուսների չվացուցակը, ինֆորմացիա ստանալ երթուղու վրա գտնվող տեսարժան վայրերի մասին։

Մադրիդի ավտոբուսների ուղևորները կօգտվեն անվճար Wi-Fi ինտերնետից