Հայկական տառատեսակները շրջանառության մեջ կդրվեն աշխարհում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական տառատեսակները հաստատելու մասին որոշումը: Ինչպես նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի ազգային գրապալատի կողմից մշակվել են երկու տառատեսակներ: Այդ տառատեսակների ներդրման արդյունքում լուծվելու են հեղինակային իրավունքի հետ կապված բազմաբնույթ հարցեր, ստեղնաշարով հնարավոր կլինի տեքստեր հավաքել և արևմտահայերենով և աևելահայերենով: Նախարարի խոսքով` Microsoft ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխարհում օրինական շրջանառության մեջ դնել այդ տառատեսակները, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանին:
Հասմիկ Պողոսյանը նաև տեղակացրեց, որ ծրագիրը հանրային քննարկման է դրվել, հավանության արժանացել միջազգային և տեղական փորձագետների կողմից:










