Աշոտյանը մասնավոր բուհերին չի հալածում

13:53 • 25.09.10

Եկել ենք վերջ դնելու այն ասեկոսեներին, թե Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հալածանքային քարոզչություն է իրականացնում մասնավոր բուհերի նկատմամբ։ Այսօր «Գլաձոր» համալսարանում «Իրավաբանական կլինիկա» անվամբ դատական դահլիճի բացումից հետո այս մասին հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով մասնավոր բուհերի լիցենզիաների կասեցմանը՝ նախարարն ընդգծեց, թե նախարարությունը տեղյակ է, որ լիցենզիաների դադարեցումից հետո որոշ մասնավոր բուհեր շարունակում են իրենց գործունեությունը։ Նախարարը վստահեցրեց, որ այդ բուհերը կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Բացի այդ, նախարարն անդրադարձավ լուրերին, թե լիցենզիաներից զրկված բուհերը ուսանողներին չեն վերադարձնում իրենց գործերը, որպեսզի վերջիններս կարողանան այլ բուհեր ընդունվել։ Աշոտյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև այդ խնդիրը։

«Գլաձոր» համալսարանի դատական սենյակի բացումը կատարեցին ԿԳ նախարարն ու բուհի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը։ Նորաբաց սենյակը սկզբում ծառայելու է բուհի ուսանողների համար՝ պրակտիկ աշխատանքի համար, ապա դառնալու է իրավաբանական խորհրդատվության կենտրոն՝ սկբում անվճար, հետո՝ վճարովի։

Աշոտյանը մասնավոր բուհերին չի հալածում