ԱՄՆ-ում սպառվել են մահապատժի իրականացման համար օգտագործվող դեղերը
ԱՄՆ–ում մի շարք մահապատիժների իրականացումը հետաձգվել է նատրիումի տրիոպենտալի դեֆիցիտի պատճառով, որն օգտագործվում է մահացու ներարկման միջոցով մահապատժի իրականացման համար։ Այդ նյութի միակ ամերիկյան արտադրող Hospria–ն վստահեցնում է, որ նոր դոզաները պատրաստ կլինեն ոչ շուտ, քան 2011–ի սկզբին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նատրիումի տրիոպենտալն օգտագործվում է ԱՄՆ–ի 34 նահանգներում, որտեղ մահապատիժն արգելված չէ։ Առաջիկա 4 ամիսներին ամերիկյան 9 նահանգներում նախատեսվում է մահացու ներարկման միջոցով իրականացնել 17 մահապատիժ։
Hospria–ն հավաստիացնում է, որ նյութի անբավարար քանակի հարցում մեղավոր է հումքային նյութերի մատակարարը։










