«Մեծամորէներգաատոմը» կշահագործի միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ը

15:24 • 14.10.10

Գործադիրն այսօր փոփոխություններ ու լրացումներ է կատարել միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման և դրանց կառուցման արտոնագրման կարգերը և արտոնագրի ձևերը հաստատելու որոշումներում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ, ինչը անվտանգության նոր պահանջներ է նախատեսում նշված գործընթացներում։ Մեկ այլ որոշման մեջ կատարվել է լրացում, որի համաձայն «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցումն իրականացնելու համար` որպես պատվիրատու կազմակերպություն, կստանձնի նաև շահագործող կազմակերպության պարտականություններն ու իրավասությունները։

«Մեծամորէներգաատոմը» կշահագործի միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ը