«Շող» գործարանը կվերսկսի գործունեությունը արտանետումների նվազեցման համար լրացուցիչ սարքավորում տեղադրելուց հետո

14:55 • 14.10.10

«Շող» յուղի և ձեթի գործարանից արտանետվող վատ հոտերի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի 167 բնակիչների դիմում-բողոքի հիման վրա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցում էր ուղղել ՀՀ Բնապահպանության նախարարին: Վերոնշյալ գրության առնչությամբ նախարարության կատարած լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը սեպտեմբերի 18-ից արտադրական գործունեություն չի ծավալում: Նախարարության կողմից սույն թվականի հոկտեմբերի 11–ին կազմվել է թիվ 000029 հանձնարարականը, որի համաձայն հոտազերծման պրոցեսի ժամանակ մթնոլորտ թողնված արտանետումների նվազեցման համար ընկերությունը մինչև 01.11.2010թ. պետք է տեղադրի լրացուցիչ սարքավորում և նշված աշխատանքները կատարելուց հետո միայն վերսկսի արտադրական գործունեությունը:

 

«Շող» գործարանը կվերսկսի գործունեությունը արտանետումների նվազեցման համար լրացուցիչ սարքավորում տեղադրելուց հետո