Մուսուլմաններն ու խոզի գրիպը գրոհում են Սաուդյան Արաբիան
Գրիպի H1N1 վարակը (խոզի գրիպ) Սաուդյան Արաբիայում 3 մարդու մահվան պատճառ է դարձել վերջին 3 շաբաթվա ընթացքում։
Ինչպես հայտնում է MIGnews-ը, ամբողջ աշխարհից հազարավոր մուսուլմաններ ժամանում են Սաուդյան Արաբիա՝ իսլամական գլխավոր սրբավայր Մեքքայում ուխտագնացություն իրականացնելու նպատակով, որն ավանդաբար անցնում է ամեն տարվա նոյեմբերին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևողականորեն հորդորում է այդ մարդկանց խոզի գրիպի դեմ պատվաստում անել։
Հիշեցնենք, որ A/H1N1 վարակն ամբողջ աշխարհում 15.000 մարդու մահվան պատճառ է դարձել, ամենաշատը՝ Մեքսիկայում և ԱՄՆ–ում, իսկ Սաուդյան Արաբիայում 2009թ. խոզի գրիպից մահացել է 124 մարդ:










