Facebook-ը կապահովի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը
Facebook սոցիալական ցանցը 2 նոր գործառույթ կունենա, որոնք կապահովեն օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը։ Այս մասին հայտնում են ցանցի բլոգում։
Առաջին գործառույթն արդեն գործում է և նախատեսված է նրանց համար, ովքեր Facebook են մտնում բջջային հեռախոսներից կամ ծանոթների ու ընկերների համակարգիչներից՝ այնուհետև մոռանալով սեղմել Log out։ Օգտատերերը հնարավորություն կունենան ստուգելու կառավարումների ցանկը Account settings բաժնում, որտեղ և հնարավոր է հեռակա կարգով դուրս գալ համակարգից։
Երկրորդ գործառույթի համաձայն՝ սոցիալական ցանցում կարճատև գրանցման համար հնարավոր կլինի ստանալ մեկանգամյա ծածկագիր։ Այդ գործառույթը նախատեսված է նրանց համար, ովքեր Facebook են մտնում հասարակական վայրերից, ինչպես, օրինակ, ինտերնետ–սրճարաններն են. ԱՄՆ–ում օգտատերը միայն պետք է կարճ համարին համապատասխան հաղորդագրություն ուղարկի, որպեսզի անմիջապես ստանա մեկանգամյա ծածկագիր, որն ուժի մեջ կլինի 20 րոպե։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։










