ԱՄՆ–ում բացվել է Արևմտյան կիսագնդի ամենաերկար կամուրջը

11:22 • 18.10.10

ԱՄՆ–ում բացվել է Արևմտյան կիսագնդում ամենաերկար՝ 320 մետր երկարությամբ կամարով ավտոմոբիլային կամուրջը։

Կոլորադո գետի վրա կառուցված կամուրջն ունի 579 մետր երկարություն և 271 մետր բարձրություն։ Այն միացնում է Նևադա և Արիզոնա նահանգները։

Մայք Օկալահանի և Պետ Թիլմանի անունը կրող այս կամուրջը նախատեսված է մի կողմից Հուվեր ջրամբարից տրանսպորտային ծանրաբեռնվածությունը հանելու, մյուս կողմից՝ ջրամբարի դեմ հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխարգելելու համար։

Բացի նրանից, որ այս կամուրջն ամենաերկարն է Արևմտյան կիսագնդում, այն նաև իր բարձրությամբ 7–րդն է աշխարհում՝ զիջելով 4 կամրջի Չինաստանում, ևս 2 կամրջի Նոր Գվինեայում և ԱՄՆ Կոլորադո նահանգում։

Այս կամրջի կառուցման վրա ծախսվել է 240 մլն դոլար, 5 տարի։ Կամրջի վրա աշխատել է ավելի քան 1000 բանվոր, 300 ինժեներ։

ԱՄՆ–ում բացվել է Արևմտյան կիսագնդի ամենաերկար կամուրջը