Իսրայելում կկառուցվի աշխարհի խոշորագույն ստորգետնյա հիվանդանոցը
Իսրայելում կկառուցվի աշխարհի ամենախոշոր ստորգետնյա հիվանդանոցը։ Նախագծի արժեքը շուրջ 700 մլն դոլար է։ Հայֆայում «Ռամբաբ» բժշկական կենտրոնի համալիրը ծրագրվում է շահագործման հանձնել 2012թ.։ Այս մասին գրում է РБК-ն։
Երկրի իշխանությունները հույս ունեն, որ բժշկական կենտրոնը լիովին կպաշտպանվի ռումբերի ուղիղ հարվածներից, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքերի ազդեցությունից։ 2006թ. Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ «Ռամբաբ» վերգետնյա հիվանդանոցը ենթարկվել էր «Հզբոլլահ» արմատական շարժման զինյալների հրթիռակոծմանը։
«Ռամբաբը» Իսրայելի հյուսիսում խոշորագույն բժշկական կենտրոնն է, այժմ այն նախատեսված է հազար մահճակալի համար, մեկ տարվա ընթացքում այստեղ բժշկական ծառայություն է ստանում շուրջ 75 հազար մարդ։ Հիվանդանոցում աշխատում է 45 բժշկական բաժանմունք, ինը ինստիտուտ, վեց լաբորատորիա։ Հիվանդանոցը նաև Իսրայելի Պաշտպանության բանակի Հյուսիսային հրամանատարության առանցքային բուժհաստատությունն է։










