Նոր մաստակ՝ լիարժեք ճաշի բոլոր համերով. անակնկալ նիհարողների համար

21:18 • 19.10.10

Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ շատ շուտով վաճառքում կհայտնվի հատուկ մաստակ՝ երեք ստանդարտ մասերից բաղկացած ճաշի համային որակներով։

Այս մասին հայտնում է MIGnews–ը։ Գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա տարբեր համային հավելումներ մտցնել դրանց մեջ։

Մեկ մաստակն իր մեջ կպարունակի մի ամբողջական ճաշ. ծամելու ընթացքում մաստակի համը կփոխվի՝ սկսելով առաջին կերակրից և վերջանալով աղանդերով։

Գիտնականները կարծում են, որ այս նորույթը մեծ խանդավառությամբ կընդունվի հատկապես այն կանանց շրջանում, որոնք դիետա են պահում և փորձում են պահպանել իրենց կազմվածքը։

Նոր մաստակ՝ լիարժեք ճաշի բոլոր համերով. անակնկալ նիհարողների համար