Հրատարակվել է իտալերեն-հայերեն նոր բառարան

21:35 • 19.10.10

Վաղը ՀՀ սփյուռքի նախարարությունում Իտալիայի օրերի շրջանակում տեղի կունենա իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես, որի հեղինակն է Մխիթարյան Միաբանության հայր Վահան Օհանյանը:

Գիրքը հրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ։

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին և պաշտոնատար այլ անձինք:

Հրատարակվել է իտալերեն-հայերեն նոր բառարան