Ականջից ատամ են հանել
11:45 • 19.10.10
Մեծ Բրիտանիայի մի բնակչի ականջում բժիշկները մարդու ատամ են հայտնաբերել:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` բժիշկները վերջ են դրել Ստեֆան Հիրսթի 33 տարի շարունակվող ականջի անտանելի ցավերին` վիրահատության միջոցով նրա ականջից հանելով ատամ։
Բժիշկների խոսքով` հիվանդն իրեն լավ է զգում: Իսկ թե ատամն ինչպես էր հայտնվել Ստեֆանի ականջում, ոչինչ չի նշվում:
Placeholder










