Երեկ երեկոյան տիկին Մոնիկն ինձ ասաց, որ Սևանի ջուրը շատ մաքուր է. Արամ Հարությունյան

17:53 • 20.10.10

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբուտը հստակ չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է գնահատում Սևանա լճի էկոլոգիական վիճակը։ Փոխարենը այդ հարցին շտապեց պատասխանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ նշելով. «Երեկ երեկոյան տիկին Մոնիկն ինձ ասաց, որ Սևանի ջուրը շատ մաքուր է»։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն Հայաստան կբերվի ջրի մեջ աշխատող հատուկ տեխնիկա, որի միջոցով Սևանա լիճը կմաքրվի ջրում հայտնված ծառերն ու թփերը կմաքրվեն

Արդեն ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որը լճի ափամերձ հատվածի 520 շենք-շինություններից յուրաքանչյուրի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություն կիրականացնի։

«Առաջնահերթ որոշվել էր ապամոնտաժել «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող շինությունները, որոնց թիվը 30-ն է։ Արդեն 8-10 ժամանակավոր տնակ ապամոնտաժվել է: Առաջիկա 1-1.5 ամսում ժամանակավոր տնակների ապամոնտաժման հարցը կլուծվի, իսկ քարե շենքերի ապամոնտաժումը ժամանակ է պահանջում»,- ընդգծեց Արամ Հարությունյանը։

Երեկ երեկոյան տիկին Մոնիկն ինձ ասաց, որ Սևանի ջուրը շատ մաքուր է. Արամ Հարությունյան