Թբիլիսի-Երևան երկաթգիծը կարդիականացվի

12:29 • 06.11.10

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տնտեսության զարգացման և ենթակառուցվածքային նոր նախագծերի իրականացման պայմաններում բարձր որակավորում ստացած ավելի մեծ թվով մասնագետներ են անհրաժեշտ։

«Այս տարի մենք նույնքան գումար ենք ծախսել ենթակառուցվածքային նախագծերի վրա, որքան անցյալ տարի։ 2–3 տարվա ընթացքում կարդիականացվի երկաթուղին Բաթումի ուղղությամբ։ Մենք նաև կառուցում ենք դեպի Եվրոպա տանող երկաթգիծ՝ Թբիլիսի–Ախլքալաք–Կարս։ Անպայման կարդիականացնենք դեպի Երևան և Բաքու գնացող երկաթուղիները։ Այդ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքը զարգացնելու համար մենք կծախսենք մոտ 1 մլրդ դոլար, բայց պետք է հաշվի առնել, որ որքան բարդ է ենթակառուցվածքը, այնքան դժվար է այն խնամելը»,– ասել է Սաակաշվիլին։

 

Թբիլիսի-Երևան երկաթգիծը կարդիականացվի