Գերագույն խնդիրը Սևանա լճի մաքրության ապահովումն է. Վլադիմիր Մովսիսյան

13:19 • 06.11.10

Սերժ Սարգսյանն այսօր քննարկել է Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների խնդիրը և այդ առչությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Այս մասին Սևանում լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է ափամերձ ջրածածկ անտառների և թփուտների մաքրմանը։ Ձեռք բերված 2 տեսակի անհրժեշտ տեխնիկան աշխատելու է ինչպես ափամերձ տարածքների մոտ 90սմ խորության մեջ, այնպես էլ՝ անմիջապես ափում»,– ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս աշխատանքները կավարտվեն առաջիկա 2–2,5 տարիներին։
Մովսիսյանը հայտնեց, որ նախագահը հանձնարարել է շարունակել 520 շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով մասամբ հայտնվել են ջրի տակ։

Ըստ նրա՝ 2011թ. ապրիլին կավարտվեն նաև պոմպակայանների և ենթակայանների կառուցման աշխատանքները, որպեսզի ոռոգման սեզոնում գյուղացիներն ապահովվեն ջրով։ Մովսիսյանն ասաց նաև, որ շահագործման կհանձնվի Սևանի ՀԷԿ–ի ջրընդունիչի ձկնապաշտպան կառույցը, որի շինարարությունը մոտենում է ավարտին։ Շինարարական աշխատանքները։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է 550 մլն դրամ։

«Մեր գերագույն խնդիրը մնում է ջրի մաքրության ապահովումը»,– ասաց Վլադիմիր Մովսիսյանը։
Իր հերթին, Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրեց նախագահի հանձնարարականները՝ իր ոլորտի մասով։

«Նախագահը հանձնարարություն տվեց, որ «Սևան–Մարտունի-Գետափ» ճանապարհը ասֆալտապատվի»,–ասաց նա և հավելեց, որ հաշվի առնելով եղանակային պայմանները՝ այդ աշխատանքները կիրականացվեն 2011թ. ապրիլ–մայիս ամիսներին։

«Հրազդան» ճանապարհաշինարարական ընկերությունը, ըստ Վարդանյանի, կապահովի այդ ճանապարհի անվանգությունը, և ճանապարհը կշահագործվի 8–10 տարի, իսկ հետագայում կմշակվի ճանապարհի կառուցման նոր ծրագիր։
Նախարարը հիշեցրեց, որ այս ճանապարհի վերակառուցման աշխատանքներն սկսվել են 2009–ին, և շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 960 մլն դրամ՝ պարզաբանելով, որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված՝ այդ գումարից դեռ չի ծախսվել 300 մլն դրամ։

Գերագույն խնդիրը Սևանա լճի մաքրության ապահովումն է. Վլադիմիր Մովսիսյան