Ե՞րբ է կնոջ ձայնը ավելի սեքսուալ
Գիտնականներն ուսումնասիրել են կանանց ձայնը ձվազատման ժամանակ։ Պարզվել է, որ ձայնը ավելի բարձր և սեքսուալ է հնչում, երբ կնոջ օրգանիզմը պատրաստ է բեղմնավորման։ Այս մասին հայտնում է Врач.TV–ն։
Գիտնականները փորձեր են անցկացրել՝ ձայնագրելով կանանց ձայները դաշտանաշրջանի ժամանակ։ Ապա այդ ձայնագրությունները լսել են մի խումբ տղամարդիկ և կանայք։
Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչներին էլ ավելի շատ այն ձայներն են դուր եկել, որոնք ձայնագրվել են դաշտանաշրջանի այն պահին, երբ կինը ավելի շատ է պատրաստ եղել բեղմնավորման։










